Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում էր
Տնտեսություն
16:04 27/10/2012

Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում էր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանրապետության ղեկավարը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Շինարարության աշխատանքները մեկնարկել են ս.թ. հուլիսի 28-ին:

Նախագահին զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ներկայում կատարվում են ճանապարհի հարդարման աշխատանքները:

Միջպետական վերոհիշյալ ճանապարհահատվածի շինարարությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատուների հավաստմամբ, ամբողջությամբ կավարտվի և շահագործման կհանձնվի պայմանագրով նախատեսված ժամկետից ավելի քան մեկ ամիս շուտ՝ ս.թ. նոյեմբերի 10-ին:

Placeholder
Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում էր