ԲՀԿ-ն դեմ է 2013-ի բյուջեի նախագծին
Տնտեսություն
11:20 29/10/2012

ԲՀԿ-ն դեմ է 2013-ի բյուջեի նախագծին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է կառավարության ներկայացրած և խորհրդարանում շրջանառության մեջ դրված 2013-ի բյուջեի նախագծին: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԲՀ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Մենք կասկածում ենք կառավարության կանխատեսելիության ունակություններին, և կողմ չենք զսպողական հարկաբյուջետային քաղաքականությանը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա ԲՀ խմբակցության անդամը նկատեց, որ այս պահին չի կարող ասել, դեմ կքվեարկե՞ն, թե՞ ոչ, որովհետև դա կախված է քննարկման արդյունքներից. Եթե ԲՀԿ-ի առաջարկություններն ընդունվեն, նրանք կողմ կլինեն Բյուջե 2013-ին:

Նշենք, որ Բյուջե-2013-ի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, և նոյեմբերի 1-ից ԱԺ մշտական հանձնաժողովներում կսկվեն դրա քննարկումները:

Placeholder
ԲՀԿ-ն դեմ է 2013-ի բյուջեի նախագծին