Բուլղարացիները չեղյալ են հայտարարել Հայոց ցեղասպանության մասին ընդունած հռչակագիրը
Օրվա թեմա
12:05 29/10/2012

Բուլղարացիները չեղյալ են հայտարարել Հայոց ցեղասպանության մասին ընդունած հռչակագիրը

Երկու տարի առաջ Բուլղարիայի հարավում գտնվող Յամբոլ քաղաքի իշխանությունները միաձայն ընդունել էին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր: Այժմ Յամբոլի քաղաքային խորհուրդը չեղյալ է հայտարարել այդ հռչակագիրը: Չեղյալ հայտարարելու համար կազմակերպված քվեարկությունն ավարտվել է 8 դեմ և 20 կողմ ձայների հարաբերակցությամբ: Գործողությունը պատճառաբանվել է այն հիմնավորումով, որ նման հռչակագիրը բացասական ազդեցություն է ունենում Թուրքիայի հետ հարաբերությունների վրա:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` Ցեղասպանության մասին հռչակագիրը չեղյալ է հայտարարվել այն մի շարք կազմակերպությունների պահանջով ու լոբբինգով, որոնք չէին կարողանում համատեղ նախագծեր կյանքի կոչել թուրք գործընկերների հետ:

Placeholder
Բուլղարացիները չեղյալ են հայտարարել Հայոց ցեղասպանության մասին ընդունած հռչակագիրը