Դավիդ Վիլյա. «Շատ գոհ եմ իմ գործերի ընթացքից»
Աշխարհում
13:36 29/10/2012

Դավիդ Վիլյա. «Շատ գոհ եմ իմ գործերի ընթացքից»

«Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում տոնած հաղթանակից իր տպավորությունների մասին: Հիշեցնենք, որ Վիլյան այդ խաղում աչքի է ընկել խփած գոլով:

«Այդ մարզադաշտում դա իմ առաջին խաղն էր: Դե ինչ, նորամուտս հաջողվեց. կարողացա գոլ խփել: Մենք ապացուցեցինք, որ հակված չենք արագ հոգնածության: Մարզումների ընթացքում ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է, և գործի հանդեպ մեր վերաբերմունքը չի փոխվում:

Ես շատ գոհ եմ իմ գործերի ընթացքից: Կարողացա օգնել թիմին: Յուրաքանչյուր հանդիպումից հետո ավելի շատ խաղային ժամանակ եմ ստանում:

Հաղթանակները երբեք հեշտ չեն տրվում: Հիմա պետք է լավ արդյունքի հասնենք «Ալավեսի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում: Այդ թիմի հետ դրսում խաղալը հեշտ չէ, բայց մենք լրջորեն կտրամադրվենք»,- Վիլյայի խոսքերը մեջբերել է «Բարսելոնի» պաշտոնական կայքը:

Placeholder
Դավիդ Վիլյա. «Շատ գոհ եմ իմ գործերի ընթացքից»