Մեսսին` Պրիմերայի լավագույն ռմբարկուների տասնյակում
Աշխարհում
13:35 29/10/2012

Մեսսին` Պրիմերայի լավագույն ռմբարկուների տասնյակում

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով շաբաթ օրը «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում երկու գոլի հեղինակ դարձավ, մտել է Պրիմերայի ողջ պատմության լավագույն ռմբարկուների տասնյակ: Այժմ արգենտինացու անվան դիմաց գրանցված է 182 գոլ, և նա 10-րդ տեղը բաժանում է Խուան Արսայի հետ, ով խաղացել է 1943-1955 թվականներին:

Իսկ առաջատարը լեգենդար Տելմո Սարրան է` 251 գոլով:

Placeholder
Մեսսին` Պրիմերայի լավագույն ռմբարկուների տասնյակում