Հայաստանն ադրբեջանցիներին անվտանգության երաշխիքներ է տվել
Սպորտ
16:20 30/10/2012

Հայաստանն ադրբեջանցիներին անվտանգության երաշխիքներ է տվել

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ երկրի բռնցքամարտի հավաքականը կժամանի Երևան` մասնակցելու աշխարհի 2012 թ. երիտասարդական առաջնությանը, որը կկայանա նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացրել է, որ իրենց մարզիկների մասնակցության հարցը գործնականում որոշված է: Մնացել է միայն ճշգրտել մի քանի հարցեր:

Հարևան երկրից պատրաստվում են Երևան ժամանել 10 մարդ, որից 6-ը` բռնցքամարտիկներ: Մասնակիցների վերջնական ցանկը դեռևս որոշված չէ:

Ադրբեջանական կայքը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սպորտի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հայտարարել է, թե հայկական կողմն Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիային պաշտոնական նամակ է հղել, որում համապատասխան անվտանգության երաշխքիներ են տրվել:

«Մենք ստացել ենք Ադրբեջանի մասնակցության հայտը: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն ադրբեջանցի 6 մարզիկներ, իսկ պատվիրակոոթյունը բաղկացած կլինի 10 հոգուց»,- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Placeholder
Հայաստանն ադրբեջանցիներին անվտանգության երաշխիքներ է տվել