Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրասիա միջազգային համալսարանը սիրիահայերի համար արտոնյալ պայմաններ է սահմանում
Եվրասիա միջազգային համալսարանը, ցանկանալով աջակից լինել սիրիահայերին հնարավորինս արագ հաստատվելու իրենց հայրենիքում, հայտարարում է 80% զեղչ Սիրիայից ժամանած մեր հայրենակիցներին Եվրասիա միջազգային համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու համար:
Այս մասին հայտնում են համալսարանից ու մանրամասնում, որ համալսարանը հնարավորություն է տալիս ստանալու կրթություն հետևյալ մակարդակներում.
• նախապատրաստական ֆակուլտետ
• բակալավրիատ
• մագիստրատուրա
• ասպիրանտուրա
ԵՄՀ-ն պատրաստակամ է աջակցելու բոլոր սիրիահայերին` ինտեգրվելու հայաստանյան կյանքին, և նկատի ունենալով Հայաստան նոր եկած ընտանիքների արևելահայերենին բավարար կամ լիարժեք չափով չտիրապետելու հնարավոր բացը` ԵՄՀ-ն առաջարկում է նաև արևելահայերենի անվճար անհատական և խմբային դասընթացներ:
Այս ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն կտրամադրի համապատասխան տարածք, որտեղ սիրիահայ երիտասարդները հնարավորություն կունենան կազմակերպել և մասնակցել մի շարք ճանաչողական հանդիպումների, տարաբնույթ սեմինարների, բաց քննարկումների` անհրաժեշտության դեպքում անդրադառնալով իրենց հուզող խնդիրներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Եվրասիա միջազգային համալսարան կամ զանգահարել (010) 24 94 38 հեռախոսահամարով:
Հասցե` ք. Երևան, Ազատության 24/2: