Մեսսին չի տեղափոխվի ՊՍԺ
Աշխարհում
17:12 30/10/2012

Մեսսին չի տեղափոխվի ՊՍԺ

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է բոլոր այն տեղեկությունները, ըստ որոնց ինքը պատրաստվում է տեղափոխվել ՊՍԺ: Լեոն փաստել է, որ ցանկանում է մարզական կարիերան ավարտել կատալոնական ակումբում:
«Գայթակղի՞չ է ինձ համար ՊՍԺ-ի նախագիծը: Ոչ և կրկին ոչ: Ես ունեմ աշխարհի լավագույն խաղընկերները, և մենք բոլորս միասին յուրաքանչյուր տարի պայքարում են տիտղոս նվաճելու համար: Բարսելոնը` հիանալի քաղաք է, իսկ «Բարսան» այն ակումբն է, որտեղ ես մեծացել եմ: Ես անգամ չեմ կարող պատկերացնել, որ երբևէ կարող եմ հեռանալ այստեղից»,- նշել է արգենտինացին:
 

Placeholder
Մեսսին չի տեղափոխվի ՊՍԺ