Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են սիրիական ինքնաթիռից առգրավված բեռը Մոսկվա վերադարձնելու շուրջ
Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան բանակցություններ են վարում ռուսական կողմին սիրիական ինքնաթիռից առգրավված ռադիոլոկացիոն սարքավորումները վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին այսօր գրում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում անելով իր դիվանագիտական և ռազմական աղբյուրներին:
Տեղեկատվության համաձայն, հիմնական նպատակն է հետ վերցնել սարքավորումները ողջ ծավալով: «Բանակցություններն ընթանում են, սակայն չի բացառվում, որ բեռը այդպես էլ չվերադարձվի»: Պարբերականին հայտնել են նաև, թե բեռները առգրավելիս, թուրքական կողմը սիրիացի օդաչուից չի վերցրել համապատասխան գրություն, ինչը ֆորմալ իմաստով բարդացնում է բեռների հանձման գործընթացը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին թուրքական F-16 կործանիչները ստիպել էին սիրիական ավիաընկերության А320 ինքնաթիռին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Ինքնաթիռում գտնվել է 35 ուղևոր: Միջադեպի առնչությամբ Թուրքիայում ՌԴ դեսպանատունը իր մտահոգությունն էր արտահայտել, սակայն ռուս դիվանագետներին, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այդպես էլ թույլ չէին տվել հանդիպել ՌԴ 17 քաղաքացիների հետ: Օդանավակայնում մոտ ժամեր տևած խուզարկումից հետո թուրքական իշխանությունները, այնուամենայնիվ, թույլ էին տվել թռիչքը Դամասկոս, նախօրոք արգելք դնելով որոշ բեռների վրա, որոնք ինչպես հետագայում պարզաբանեց վարչապետ Էրդողանը ռազմական նշանակության ուղեբեռ է եղել, որն անօրինական ճանապարհով է տեղափոխվել Սիրիա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել էր, թե ուղեբեռի տեղափոխությունը իրականացվել է ավիացիայի միջազգային կանոնների համաձայն և հետևաբար, որևէ խախտում չի գրանցվել: