Իլհամ Ալիևի Սաբիրաբադ այցին ընդառաջ  չինովնիկ է «զոհաբերվել»
Քաղաքական
17:29 31/10/2012

Իլհամ Ալիևի Սաբիրաբադ այցին ընդառաջ չինովնիկ է «զոհաբերվել»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Սաբիրաբադ կատարած այցը ողբերգությամբ է ավարտվել: «Ազադլիգ»-ը հայտնում է, որ այցի օրը վաղ առավոտյան Իլհամ Ալիևի` Սաբիրաբադով անցնելու հետ կապված` շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նազիմ Իսմայիլովը աշխատակազմի չինովնիկներին հանձնարարել է մաքրել և վերանորոգել ամբողջ կենտրոնական փողոցը:

Փողոց մաքրելու գործին լուրջ չվերաբերված Սաբիրաբադի գործադիր իշխանության հումանիտար բաժնի աշխատակից Հուսեյնաղա Քարիմովը Իլհամ Ալիևի` Սաբիրաբադ ժամանելուց 1-2 ժամ առաջ արժանացել է Նազիմ Իսմայիլովի լուրջ կշտաբանքին: Հանդիմանանքի պատճառն այն է եղել, որ Քարիմովն իրեն հանձնարարված տարածքը պատշաճ կերպով չի մաքրել: Աշխատակիցների մոտ շրջանի ղեկավարից ամոթանք ստանալուց խիստ վիրավորված Քարիմովի վիճակը հանկարծակի վատացել է: Ընկերները նրան տուն են տարել, սակայն, մեկ ժամ հետո նա մահացել է սրտի կաթվածից:

Placeholder
Իլհամ Ալիևի Սաբիրաբադ այցին ընդառաջ չինովնիկ է «զոհաբերվել»