Կադրային փոփոխություններ
Օրվա մամուլ
09:22 31/10/2012

Կադրային փոփոխություններ

Ըստ «Հրապարակ»-ի` գործադիրում կադրային փոփոխություններ են սպասվում: Թերթը գրում է. «Կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Լիանա Հունանյանը կնշանակվի ֆինանսների փոխնախարար: Արմեն Պողոսյանի ազատվելուց հետո գյուղատնտեսության փոխնախարարի թափուր պաշտոնը կզբաղեցնի Գառնիկ Պետրոսյանը: Դեռ թափուր է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, որը երկար տարիներ զբաղեցնում էր Կառլեն Միքայելյանը, և որին երկար ժամանակ ուզում էր ազատել վարչապետը: Ցանկալի արդյունքին հասավ միայն օրերս»:

Placeholder
Կադրային փոփոխություններ