Մոուրինյո. «Երբևէ չեմ լսել, որ Ռոնալդուն կոպիտ արտահայտվի»
Աշխարհում
15:30 31/10/2012

Մոուրինյո. «Երբևէ չեմ լսել, որ Ռոնալդուն կոպիտ արտահայտվի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է այն մասին, թե թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ինչպես է արձագանքում իր հասցեին անընդհատ հնչող քննադատություններին ու վիրավորանքներին:

«Չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի, եթե Քրիշտիանուն սկսի պատասխանել իր հասցեին հնչած վիրավորանքներին: Դժվար է անընդհատ նման բաներ լսելը, առավել ևս, երբ հանդես ես գալիս մրցակցի հարկի տակ:

Այսքան ժամանակ երբևէ չեմ լսել կամ տեսել, որ Ռոնալդուն կոպիտ ձևով արտահայտվի: Այո, կարելի է երբեմն քննադատել նրա ռեակցիան, սակայն Քրիշտիանուն երբեք կոպիտ չի պատասխանում: Դա է ամենակարևորը»,- նշել է Մոուրինյոն:

Placeholder
Մոուրինյո. «Երբևէ չեմ լսել, որ Ռոնալդուն կոպիտ արտահայտվի»