Սենատի նախագահ. Չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում
Քաղաքական
11:38 31/10/2012

Սենատի նախագահ. Չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ նախօրեին Պրահայում կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին, Սիրիայում ծավալվող իրադարձություններին:

Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: Ազգային ժողովի նախագահի խոսքով` Չեխիայի իշխանությունները հավասարակշռված դիրքորոշում ունեն կովկասյան տարածաշրջանի հակամարտությունների հարցում, ինչը Հայաստանը բարձր է գնահատում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ մինչև 2015թ.-ը Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է:
Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Չեխիայի Սենատի նախագահն ասել է, թե տեղյակ է, որ Հայաստանի պատմությունը հնագույններից է, և Հայաստանն է առաջին անգամ պետականորեն քրիստոնեություն ընդունել: Մ. Շտեխը նշել է, որ Չեխիան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում: Նրա խոսքով` չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում:

Placeholder
Սենատի նախագահ. Չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում