Gmail-ն ամենատարածված էլեկտրոնային փոստն է
ՏՀՏ-ն Հայաստանում
14:00 01/11/2012

Gmail-ն ամենատարածված էլեկտրոնային փոստն է

Google ընկերությանը պատկանող Gmail էլեկտրոնային փոտն ունի ամեամեծ թվով բաժանորդները: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում comScore ընկերության անցկացրած ուսումնասիրությունները:

Տեղեկատվության համաձայն, Gmail-ի ամսական լսարանը կազմում է 287,9 միլիոն օգտատեր: Երկրորդ տեղում է Microsoft ընկերության Hotmail էլեկտրոնային փոստի ծառայությունը՝ 286,2 միլիոն բաժանորդներով: Երրորդ տեղն է զբաղեցրել Yahoo!-ն իր 281,7 միլիոն բաժանորդներով:

Google ընկերությունը դեռևս 2012 թ-ին էր հայտարարել, թե իր փոստային ծառայությունը օգտատերերի քանակով անցել է Hotmail ծառայությունից, մինչդեռ անկախ ուսումնասիրությունները մինչև վերջերս առաջնորդ էին համարում հենց Hotmail-ին:

Նշվում է, թե երեք ամենախոշոր էլեկտրոնային փոստային ծառայություններից Gmail-ն ամենաերիտասարդն է: Այն գործարկվել է 2004 թ-ին, մինչդեռ Hotmail և Yahoo! ծառայությունները՝ համապատասխանաբար` 1996 և 1997 թթ-ին:

Placeholder
Gmail-ն ամենատարածված էլեկտրոնային փոստն է