Գ. Թամազյանն առաջարկում է լուծարել «Anti «Մեկ Ազգ»» ֆեյսբուքյան էջը (տեսանյութ)
Հասարակություն
13:48 01/11/2012

Գ. Թամազյանն առաջարկում է լուծարել «Anti «Մեկ Ազգ»» ֆեյսբուքյան էջը (տեսանյութ)

«Facebook-ն այսօր դարձել է սատանիստների օրրան, որտեղ համարձակվում են վիրավորել ու զրպարտել հայ առաքելական եկեղեցուն»: Այսօր այս թեմայով քննարկմանը «Մեկ ազգ դաշինք»-ի համանախագահ Գոռ Թամազյանը մատնանշեց մեկ օգտատիրոջ, ով ներկայանում է որպես սատանիստ և մեկ տարուց ավելի է, ինչ համակարգում է իր ղեկավարած կառույցի դեմ գործունեություն ծավալող էջը:

«Մեր գործունեությունն ուղղված է ապազգային բարքերի դեմ, դատապարտում ենք համասեռամոլությունն ու ազատ բարքերը, միաժամանակ քաղաքական ճակատում գործում ենք արևմտամետ ու ամերիկամետ քաղաքական ուժերի դեմ»,-իրենց նպատակներն ու խնդիրները ներկայացրեց Թամազյանը:

Նրա խոսքով, ֆեյսբուքյան հատուկ էջ են ստեղծել` պախարակելու «Մեկ ազգ»-ին: «Anti "Մեկ Ազգ" կազմակերպությունների դաշինք» էջի պատասխանատուները, ըստ բանախոսի, հայ առաքելական եկեղեցուն տվել է ազգադավ որակումը:
Թամազյանն առաջարկում է լուծարել այդ էջը, որը նախադեպ կդառնա նմանատիպ այլ էջերի համար: Ի դեպ, նրանք հայց են ներկայացրել` պարտավորեցնելու նրանց նման որակումների, հեգնանքի համար ներողություն խնդրել:

 

Placeholder
Գ. Թամազյանն առաջարկում է լուծարել «Anti «Մեկ Ազգ»» ֆեյսբուքյան էջը (տեսանյութ)