Բողոքի ակցիա` ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց (տեսանյութ)
Քաղաքական
15:27 02/11/2012

Բողոքի ակցիա` ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց (տեսանյութ)

ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց ընթանում է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան:
Նշենք, որ այսօր ժամը 13:00-ին պետք է մեկնարկեր ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատավարությունը, որը սկսվեց 40-45 րոպե ուշացումով:

Բողոքի ակցիայի մասնակցիների թվում են ոչ միայն Կոնգրեսի, «Ժառանգության», այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտթևի ակտիվիստները:

Ակցիայի մասնակիցները` «Ոչ ստալինիզմին», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» և նման բովանդակությամբ պաստարներով են:

Ելույթ ունեցողները կրկին մեղադրեցին իշխանություններին «շինծու մեղադրանքների», «դատարանների կողմնակալության» և այլ մեղքերի մեջ:

Բողոքի ակցիային մասնակցեցին նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը: Ակցիային միացել էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով այժմ նիստերի դահլիճում հետևում է դատական գործընթացին: 

Placeholder
Բողոքի ակցիա` ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց (տեսանյութ)