Աբրահամյանը գրավել է 2-րդ տեղը
Սպորտ
15:39 02/11/2012

Աբրահամյանը գրավել է 2-րդ տեղը

Գրոսմայստերներ Տաթև Աբրահամյանը և Մելիքսեթ Խաչիյանը ԱՄՆ-ի Ռենո քաղաքում անցկացված մրցաշարում 5 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր և բաժանել 1-4-րդ տեղերը:

Լրացուցիչ մրցաշարից հետո Աբրահամյանը զբաղեցրել է 2-րդ, Խաչիյանը` 4-րդ տեղը:

Առաջին մրցանակին է արժանացել գրոսմայստեր Ալեքսանդր Իվանովը: Այս մասին տեղեկացնում է Շախմատի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Placeholder
Աբրահամյանը գրավել է 2-րդ տեղը