Նյարդայնացած պատգամավորը  դուրս է հրավիրել լրագրողին (տեսանյութ)
Քաղաքական
18:23 02/11/2012

Նյարդայնացած պատգամավորը դուրս է հրավիրել լրագրողին (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը սենյակից դուրս է հրավիրել Panorama.am-ի թղթակցին: Պատգամավորին նյարդայնացրել է լրագրողի հարցադրումը` Պետական գույքի կառավարման ոլորտում նախկինում զբաղեցրած պաշտոնի ու այդ ժամանակահատվածում իր և իր մերձավորների ձեռք բերած սեփականության մասին:

Փաստորեն հանրության քվեով ընտրված պատգամավորը չի հանդուրժում իր նախկին պաշտոնավարման վերաբերյալ հարցերը, որոնց պատասխանը հնարավոր է նոր բացահայտումներ լինեին:

ԲՀԿ-ական պատգամավորը սկզբում խուսափել է պատասխանել իրեն ոչ հաճո հարցերին, իսկ հետո խնդրել է շրջանցել անցյալին վերաբերող թեման ու հայտարարել, թե ինքը չունի սեփականաշնորհած տարածքներ մայրաքաղաքի ստրատեգիական վայրերում:
Օրենսդիրին վերջնականապես հունից հանել է իր անցյալին վերաբերող և իր հասցեին շրջանառվող իբր կաշառակերության հարցադրումը:

Փաստորեն ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով, ինքն ապահովագրված է լրագրողներից միայն այն պատճառով,որ խմբակցության ներսում ունեն լրագրողների հարցերին առայժմ չպատասխանելու չոր հրահանգ, մինչդեռ հրահանգը իրավաչափ է և ողջամիտ բացառապես քաղաքական գործընթացների պարագայում և այն չի կարող պատրվակ լինել հասարակությանը բաց ներկայանալու վախերի դեպքում:

 Նախորդիվ` Դասախոս պատգամավորը հիմարություն է համարում իր` կաշառք վերցնելու մասին լուրերը

Placeholder
Նյարդայնացած պատգամավորը դուրս է հրավիրել լրագրողին (տեսանյութ)