Նեյմար. «Մեսսին մրցակցությունից դուրս է»
Աշխարհում
13:44 02/11/2012

Նեյմար. «Մեսսին մրցակցությունից դուրս է»

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, ով հայտնվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում, իր կարծիքն է հայտնել, թե ով կտիրանա այդ պատվավոր մրցանակին: Նրա խոսքերով` աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հերթական անգամ կարժանանա «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին:

«Այսօրվա դրությամբ երկու ֆուտբոլիստներ կան, ովքեր «Ոսկե գնդակ» մրցույթում քվեարկության արդյունքներով կառանձնանան մյուսներից,- Նեյմարի խոսքերը մեջբերել է AP-ն:- Կարծում եմ` առաջին տեղը կգրավի Լիոնել Մեսսին, իսկ երկրորդում Քրիշտիանու Ռոնալդուն կլինի»:

Placeholder
Նեյմար. «Մեսսին մրցակցությունից դուրս է»