xxxxxxxxxxՎիվաՍել-ՄՏՍ-ը և Սինոփսիս Արմենիան համագործակցում են
Տնտեսություն
17:48 02/11/2012

xxxxxxxxxxՎիվաՍել-ՄՏՍ-ը և Սինոփսիս Արմենիան համագործակցում են

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերություն տեղեկացնում է, որ բուհական կրթությանն աջակցելու Սինոփսիս Արմենիայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ակադեմիայի համագործակցությունը հերթական հաջողությունն է արձանագրել:

Մեկ տարի առաջ կողմերը գործնական քայլեր էին կատարել` ստորագրած եռակողմ համաձայնագրից բխող նպատակների ուղղությամբ: Ստեղծվել էր կրթական առաջին լաբորատորիան, որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել էր շուրջ 15 մլն. դրամ, իսկ Սինոփսիս Արմենիան Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ) անվճար հիմունքներով տրամադրել էր էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական 20 փաթեթի հավաստագրեր: Նույն հիմունքներով նույնքան հավաստագիր Սինոփսիսը տրամադրել է նաև այս տարի, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը հասել է շուրջ 27մլն. դրամի:

«Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է աջակցել կյանքի մարտահրավերներն ընդունելու և գիտելիքով զինված ապագա կերտելու ուսանողների ձգտումը: Ընդլայնեք Ձեր իմացության սահմանները և ՏՏ ոլորտում առավել բարձր նշաձողի հասցրեք մեր երկրի վարկանիշը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կապի միջոցների միկրոէլեկրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտացման շրջանակներում իրականացվող Սինոփսիսի կրթական մոդելը, ԵԿՏԱ ուսանողությանը թույլ կտա զգալ բուհ-արտադրություն կապը, ձեռք բերել բարձր արտադրողականություն երաշխավորող բավարար գիտելիքներ և հմտություններ: Ուսումնական մոդելի համաձայն` բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ստացած ԵԿՏԱ ՏՏ ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողները, մրցութային կարգով կընդգրկվեն ծրագրում: Ընտրությունը կկատարվի Սինոփսիսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար մասնագետների և ԵԿՏԱ արհեստավարժ դասախոսների կողմից:

«Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գերկարևոր նախապայման է բարձրորակ և ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների առկայությունը», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Այս ծրագիրը ոլորտում տեսական գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության փայլուն օրինակ է»:

«Կիրառվող բուհ-արտադրություն կրթական մոդելի կարևոր առանձնահատկություններից է նաև դրա ադապտացվելու հատկությունը կոնկրետ կիրառական բնագավառին, ինչը լավագույն ձևով դրսևորվում է կապի միջոցների և հեռահաղորդակցության ասպարեզի դեպքում», - ասում է ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն և ԵԿՏԱ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համաբուհական ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը: «Վստահ եմ, որ այս համագործակցության դեպքում կունենանք նույնպիսի հաջողություններ, ինչպիսին արձանագրել ենք Հայաստանի և տարածաշրջանի այլ բուհերի հետ մեր համագործակցության դեպքում»:

«Սինոփսիս Արմենիայի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցությունը մեծապես նպաստում և աջակցում է ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրերի բարելավմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսանողներին առաջարկելով նոր մակարդակի մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ հատկապես միկրոէլեկտրոնիկայի մասնագիտացման շրջանակներում, - ասել է ԵԿՏԱ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը: - Ուսումնառության ընթացքում և պրակտիկաների ժամանակ ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում կիրառել գիտելիքները և հմտությունները կրթական ծրագրի համահիմնադիր ու համահեղինակ արտադրության ներկայացուցիչների կողմից տրամադրվող իրական նախագծերի շրջանականերում, ինչը ևս նպաստում է անմիջապես ուսումնառության ավարտից հետո մասնագիտական աշխատանքը մեկնարկելուն»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատկացրած ֆինանսական աջակցության շնորհիվ, լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով, ինչպես նաև կհատկացվեն ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարներ:

Placeholder
xxxxxxxxxxՎիվաՍել-ՄՏՍ-ը և Սինոփսիս Արմենիան համագործակցում են