Պետդեպի խոսնակ. Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում կողմերը պետք է դիվանագիտական լուծում գտնեն
Քաղաքական
11:17 03/11/2012

Պետդեպի խոսնակ. Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում կողմերը պետք է դիվանագիտական լուծում գտնեն

Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես բոլոր, այնպես էլ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում, կողմերին կոչ է անում գտնել դիվանագիտական լուծումներ` հարգելով միջազգային համաձայնագրերը, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի քաղաքացիական օդային հաղորդակցության միջև առկա պրակտիկան: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Նշենք, որ լրագրողներից մեկը հետաքրքրվել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման ու հետագայում թռիչքների իրականացման վերաբերյալ Ադրբեջանի հնչեցրած ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ ԱՄՆ ունեցած դիրքորոշումից և հարցրել, արդյոք Միացյալ Նահանգները պատրաստվում են միջամտել խնդրին:

Պետդեպի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ խնդրին անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը` առաջին անգամ նախորդ տարվա ապրիլին, ապա նաև` այս տարվա հուլիսին:

«Նրանք արտահայտում են ԵԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիրքորոշումը` կոչ անելով գտնել դիվանագիտական լուծում: Ես կոչ եմ անում ձեզ հայցք գցել այդ հայտարարություններին»,-ասել է մամլո խոսնակը:

Վ. Նուլանդը նաև նշել է, որ իրենք հայտարարել են նաև, թե օդանավակայանի գործարկումը չի կարող համարվել որպես ԼՂ կարգավիճակի փոփոխությանն աջակցող գործոն:

 

 

Placeholder
Պետդեպի խոսնակ. Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում կողմերը պետք է դիվանագիտական լուծում գտնեն