Ռայոլա. «Ռոնալդուն կտեղափոխվի ՊՍԺ»
Աշխարհում
15:33 03/11/2012

Ռայոլա. «Ռոնալդուն կտեղափոխվի ՊՍԺ»

Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան վստահ է, որ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ամեն դեպքում կտեղափոխվի ՊՍԺ: Այս մասին հայտնի գործակալը նշել է` AS-ին տված հարցազրույցում:
«Պորտուգալացին խաղադաշտում հիանալի զույգ կկազմի Զլատանի հետ, իսկ ֆրանսիական ակումբը նման հնարավորությունը ձեռքից բաց չի թողնի: Այս մասին ես մտածում էի դեռևս 1 տարի առաջ: Այդ ժամանակվանից իմ վստահությունն ավելի է ամրապնդվել: Եթե հիշենք Քրիստիանոյի դժգոհությունն իսպանական ակումբից, դա արդեն կարելի է համարել ակնարկ, որ նա ցանկանում է հեռանալ: Նա ուզում է լինել այնտեղ, որտեղ պայմաններն ավելի բարենպաստ են:
Ո՞վ է ասում, որ այդ 2 վարպետները չեն կարող միասին խաղալ: Նման բան ասողները ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից: Մեկ աստղը միշտ էլ լավ է գործում, եթե նրա կողքին կա մյուսը: Տեսեք, թե «Բարսելոնում» մյուսներն իրենց որքան լավ են զգում Մեսսիի կողքին»,- նշել է Ռայոլան:

Placeholder
Ռայոլա. «Ռոնալդուն կտեղափոխվի ՊՍԺ»