Մանչինի. «Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ Չեմպիոնների լիգային»
Աշխարհում
12:10 05/11/2012

Մանչինի. «Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ Չեմպիոնների լիգային»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշել է, որ իր թիմը դեռ պատրաստ չէ խաղալ Չեմպիոնների լիգայի մակարդակով: Նրա խոսքերով` մրցաշարում հաղթելու մասին խոսելը միամտություն կլինի:

«Անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ «Մանչեսթեր Սիթին» դեռ պատրաստ չէ Չեմպիոնների լիգային,- Մանչինիի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Այո, մենք լավ թիմ ունենք, բայց դեռ պատրաստ չենք խաղալ նման բարձր մակարդակով: Հիմա պետք է մտածենք խմբային փուլի մնացած երեք խաղում հաղթելու մասին` փլեյ-օֆֆ մտնելու համար: Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին խոսելը միամտություն կլինի»:

Placeholder
Մանչինի. «Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ Չեմպիոնների լիգային»