Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոկտեմբերի 30-ի դրությամբ Սևանա լճի մակերևույթը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 19 սանտիմետր բարձրության վրա: Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, այն 3 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Սևանի մակարդակի անկումը Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնում կապում են այս տարի լճից իրականացված ջրբացթողումների համեմատաբար մեծ ծավալների և տեղումների սակավության հետ:
Այս տարվա մայիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակով Սևանա լճից բաց է թողնվել 317 միլիոն 621 միլիոն խորանարդ մետր ջուր: Սևանի մակարդակի առավելագույն նիշը հունիս ամսին կազմել է 1900, 46 սանտիմետր: Օգոստոսի 18-ին այն իջել է տասը, սեպտեմբերի 18-ին` քսան սանտիմետրով: Նվազման գործընթացը պահպանվել է մինչև հոկտեմբեր ամիսը, որից հետո լճի մակարդակն առայժմ գրեթե մնում է անփոփոխ ջրի սակավ մուտքերի և չնչին տեղումների պատճառով: