Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյան արդեն գոլ է խփում անընդմեջ երրորդ խաղում, ինչը խոսում է նրա լավ մարզավիճակի մասին:
«Ես շատ եմ մարզվում: Միջմրցաշրջանային նախապատրաստության առաջին իսկ օրից ակումբի տրամադրության տակ եմ եղել, ինչն ինձ օգնել է հայտնվել մրցակցային ռիթմի մեջ: Արդեն երրորդ խաղն է` ընդգրկվում եմ մեկնարկային կազմում, ինչը չի կարող չուրախացնել: Շուտով պատրաստ կլինեմ խաղալ 90 րոպե: Իհարկե, ինձ համար գոլերը կարևոր են, բայց դրանք առաջին հերթին կարևոր են թիմի համար»,- Վիլյայի խոսքերը մեջբերել է «Բարսելոնի» պաշտոնական կայքը: