Վենգեր. «Իրավիճակը լուրջ է, բայց հաստատ դրամատիկ չէ»
Աշխարհում
13:50 06/11/2012

Վենգեր. «Իրավիճակը լուրջ է, բայց հաստատ դրամատիկ չէ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հասկանում է, որ իր թիմի խաղում լուրջ խնդիրներ կան:

«Ճգնաժամը նման է կրակի,- Վենգերի խոսքերը մեջբերել է «The Telegraph»-ը:- Մեկ ուժեղ քամի, և այն մի ակումբից մյուսին է անցնում: Պետք է զգույշ լինել, քանի որ կրակը շատ արագ կարող է վերադառնալ: Չնայած որ իրավիճակը լուրջ է, այն հաստատ դրամատիկ չէ: Չենք կարող ասել, որ ամեն ինչ կարգին է, որ շաբաթ օրը լավ ենք խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Դա այդպես չէ: Գլխավորն այն չէ, որ մենք պարտվեցինք, այլ այն, թե ինչպես պարտվեցինք»:

Placeholder
Վենգեր. «Իրավիճակը լուրջ է, բայց հաստատ դրամատիկ չէ»