Հայաստանը 82-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Աշխարհում
13:30 07/11/2012

Հայաստանը 82-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման ամենամսյա աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին 444 միավորով զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Գերմանիայի ազգային թիմը երկրորդ տեղում է, իսկ երրորդ տեղը զբաղեցնում է Արգենտինայի ընտրանին:

Վարկանշային սանդղակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին:

1. Իսպանիա-1564 (միավոր)
2. Գերմանիա-1421
3. Արգենտինա-1349
4. Պորտուգալիա-1178
5. Իտալիա-1169
6. Անգլիա-1167
7. Հոլանդիա-1128
8. Կոլումբիա-1110
9. Ռուսաստան-1084
10. Խորվաթիա-1078
22. Դանիա-851
25. Չեխիա-806
40. Բուլղարիա-627

55. Ուկրաինա-575
65. Վրաստան-499
69. Ուզբեկստան-490
74. Բելառուս-478
82. ՀԱՅԱՍՏԱՆ-444
84. Էստոնիա-430
108. Լատվիա-322
119. Լիտվա-296
123. Ադրբեջան-277
129. Թուրքմենստան-254
132. Մոլդովա-241
137. Տաջիկստան-225
140. Ղազախստան-200
150. Մալթա-166
200. Ղրղզստան-20

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

Placeholder
Հայաստանը 82-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում