Իբրահիմովիչը ցանկանում է Դե Ռոսսիին տեսնել ՊՍԺ-ում
Աշխարհում
16:48 07/11/2012

Իբրահիմովիչը ցանկանում է Դե Ռոսսիին տեսնել ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է թիմի հնարավոր նորեկ Դանիելե դե Ռոսսիի մասին: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Դե Ռոսսին բարձրակարգ ֆուտբոլիստ է, և մենք շատ ուրախ կլինենք նրան տեսնել ՊՍԺ-ում: Հուսով եմ, որ Դանիելեն կտեղափոխվի փարիզյան ակումբ, և մենք նրա հետ միասին ավելի ուժեղ կդառնանք»,- նշել է Իբրահիմովիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահը հաստատել էր, որ իր թիմը հետարքրվում է 29-ամյա իտալացու ծառայություններով:
Հավելենք, որ դե Ռոսսին այս մրցաշրջանում «Ռոմայի» կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման:

Placeholder
Իբրահիմովիչը ցանկանում է Դե Ռոսսիին տեսնել ՊՍԺ-ում