«Կոմերսանտ». Բ. Օբամայի վերընտրվելուց հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կվատթարանան
Քաղաքական
14:40 07/11/2012

«Կոմերսանտ». Բ. Օբամայի վերընտրվելուց հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կվատթարանան

«Կոմերսանտ» պարբերականը տպագրել է մի շարք ռուս փորձագետների կարծիքներն այն մասին, թե Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահ վեընտրվելուց հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն ինչպես կլինեն:

«Ես իրականում ակնկալում եմ ավելի դաժան քաղաքականություն, քանի որ Օբաման իր հայտնի «վերաբեռնավորման» գործընթացը ՌԴ ներկա վարչապետ Մեդվեդևի նախագահության օրոք է իրականացրել: Հիմա Ռուսաստանում ամեն ինչ կտրուկ փոխվել է, և Օբաման կփոխի իր ներքին քաղաքականությունը»,- նշել է ռուս փորձագետ Իվան Կուրիլան:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջեֆրի Մենկոֆն էլ կարծում է, որ «երկու պետությունների միջև հարաբերություններն ինչ-որ չափով կվատթարանան»:

Ի դեպ, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադառնալով Օբամայի` ԱՄՆ նախագահ վերտընտրվելու փաստին, նշել է. «Հիմա Բարաք Օբաման ոչինչի չի անի: Նա արդեն երրորդ անգամ չի կարող վերընտրել. նա ցանկանում է մնալ գահի ևս 4 տարի, իսկ ԱՄՆ ինքնին լճացման է դատապարտված:

Placeholder
«Կոմերսանտ». Բ. Օբամայի վերընտրվելուց հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կվատթարանան