Մանուել Պելլեգրինին հերքել է «Միլան» տեղափոխվելու մասին լուրերը
Աշխարհում
15:26 07/11/2012

Մանուել Պելլեգրինին հերքել է «Միլան» տեղափոխվելու մասին լուրերը

«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին «Միլանի» (1:1) հետ Չեմպիոնների լիգայի մրցաշարի խմբային փուլի հանդիպումից հետո հերքել է այն խոսակցությունները, ըստ որոնց` պատրաստվում է գլխավորել իտալական ակումբը: Այս մասին տեղեկացնում է Soccerway.com-ը:

Պելլեգրինին համարվում է Ալլեգրիին փոխարինող, ում ապագան «Միլանում» հարցականի տակ է:

«Ես ուզում եմ լավ արդյունքների հասնել «Մալագայում»: Ուզում եմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում բարձր տեղ գրավել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կարողանանք հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

Շատ կարևոր էր, որ մենք կարողացանք միավոր վաստակել նման ուժեղ թիմի հետ խաղում, ինչպիսին «Միլանն» է, ինչը մեզ խմբից փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն է ընձեռում: Վերահսկում էինք խաղը մինչև Պատոյի խփած գոլը: «Մալագան» գիտի, թե ինչի է ընդունակ»,- նշել է Պելլեգրինին:

Placeholder
Մանուել Պելլեգրինին հերքել է «Միլան» տեղափոխվելու մասին լուրերը