«Ռեալը» կորցնում է Իգուաինին
Աշխարհում
15:30 07/11/2012

«Ռեալը» կորցնում է Իգուաինին

«Ռեալում» վնասվածքների համաճարակը շարունակվում է: Վերջին ժամանակաշրջանում այս համաճարակի զոհն էին դարձել պաշտպանները, իսկ այժմ հերթը հասել է հարձակման գծի խաղացողներին: 

Քարիմ Բենզեմային հետևել է Գոնսալո Իգուաինի վնասվածքը, ով ևս մկանային խնդիրներ ունի: Դորտմունդի «Բորուսիայի» (2:2) հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում Իգուաինը չկարողացավ մինչև վերջ մնալ խաղադաշտում: Առաջին անգամ նրան փոխարինեց Կալյեխոնը:

Գոնսալոյի վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ: Ֆուտբոլիստը շուտով կենթարկվի բուժզննման, որից հետո պարզ կդառնան վերականգնման կոնկրետ ժամկետները:
 

Placeholder
«Ռեալը» կորցնում է Իգուաինին