Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման նոր փուլ
Տնտեսություն
16:30 08/11/2012

Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման նոր փուլ

Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը կնպաստի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Արաքս գետի վրա կայացած ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

ՀՀ էներգետիկայի նախարարը, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին, նշել է, որ Հայաստանի և Իրանի նախագահների միջև երկաթգծի և նավթային խողովակաշարի կառուցման շուրջ ևս համաձայնություն է ձեռք բերվել:

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի մասնակցությամբ տեղի է ունեցել Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը:
Նկատենք, որ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Բալիում անցկացվող ժողովրդավարությանը նվիրված ֆորումին մասնակցելու նպատակով նախօրեին մեկնել է Ինդոնեզիա:

Նախորդող տեղեկատվություն՝
«ԻՌՆԱ». Նախագահներ` Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց են ունեցել

Մեղրիի ՀԷԿ-ի առաջին քարը դրվեց


Իրանի Էկոնոմիկայի նախարար. Մեղրիի ՀԷԿ-ը շահագործումից 15 տարի անց կփոխանցվի Հայաստանին

Placeholder
Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման նոր փուլ