Բուֆոն. «Ամեն ինչ «Յուվենթուսի» ձեռքում է»
Աշխարհում
14:54 08/11/2012

Բուֆոն. «Ամեն ինչ «Յուվենթուսի» ձեռքում է»

Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում դանիական «Նորդշելլանդի» նկատմամբ 4:0 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ մրցակիցը պարզապես հնարավորություն չուներ այդ խաղում: Խոսելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունների մասին` նա ընդգծել է, որ ամեն ինչ կախված է թուրինցիներից:

«Մեզ կբավարարեր, որ «Չելսին» ու «Շախտյորը» ոչ-ոքի խաղային,- Բուֆոնի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Այդուհանդերձ, փլեյ-օֆֆի ուղեգրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Վստահ ենք մեր ուժերին, մոտիվացիայի առումով նույնպես ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է «Նորդշելլանդի» հետ խաղին, կասեմ, որ մենք ծայրահեղ զգույշ էինք գործում` մրցակցին չտալով ոչ մի հնարավորություն»:

Placeholder
Բուֆոն. «Ամեն ինչ «Յուվենթուսի» ձեռքում է»