Մեսսի. «Ոչ մի սարսափելի բան չի եղել»
Աշխարհում
14:58 08/11/2012

Մեսսի. «Ոչ մի սարսափելի բան չի եղել»

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Սելթիկի» հետ խաղում (1:2), անհաջող արդյունքը ողբերգություն չի համարում: Նրա խոսքերով` գլխավորն այն է, որ կատալոնցիները խմբում մնացել են առաջին տեղում:

«Այս անգամ իմ գոլը թիմին օգուտ չտվեց,- Մեսսիի խոսքերը մեջբերել է AS-ը:- Անձամբ ինձ համար, սակայն, այդ գոլն արժեքավոր էր, որովհետև առաջինն էր երեխայիս ծնվելուց հետո: Ինչ վերաբերում է խաղին, ասեմ, որ «Սելթիկը» շատ կիպ էր գործում, և մեզ չէր հաջողվում ճեղքել նրա զանգվածային պաշտպանությունը»:

Placeholder
Մեսսի. «Ոչ մի սարսափելի բան չի եղել»