Հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի  ևս մեկ դեպք. Արագածոտնի մարզի բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում
Առողջություն
19:33 08/11/2012

Հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք. Արագածոտնի մարզի բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում

Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի երիտասարդ բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հիվանդության մաշկային ձևն է, վիճակը միջին ծանրության է։ Բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։

Ըստ նույն աղբյուրի՝ հիվանդ անասուն հայտնաբերված բոլոր տարածաշրջաններում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից շարունակվում են բակային համայցերը, կանխարգվելիչ և հակահամաճարակային միջոցառումները։
 

Placeholder
Հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք. Արագածոտնի մարզի բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում