Թեհրանում կայացել է Հայաստանի արդարադատության նախարարի և Իրանի Մեջլիսի նախագահի հանդիպումը
Տարածաշրջան
11:00 12/11/2012

Թեհրանում կայացել է Հայաստանի արդարադատության նախարարի և Իրանի Մեջլիսի նախագահի հանդիպումը

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանի համակեցության ապահովման գործընթացին:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:

Իրանի Մեջլիսի նախագահը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ երկու ազգերի պատմական և մշակութային կապերն ընդհանուր փոխըմռնման մթնոլորտ են ստեղծել, որն էլ խթան է հանդիսանում երկկողմ քաղաքական, տնտեսական համագործակցության ամրապնդմանը:

Ալի Լարիջանին, անդրադառնալով իրավական ոլորտի համագործակցությանը, օգտակար է գնահատել Իրանի և Հայաստանի միջև իրավական օգնության և արտահանձման մասին ստորագրվելիք համաձայանագրերը:

ՀՀ արդարադատության նախարարն էլ իր հերթին նշելով, որ Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները տարածաշրջանային երկկողմ համագործակցության լավ օրինակ են, հավելել է, որ երկու երկների ղեկավարների կամքն է, որպեսզի երկկողմ համագործակցությունը զարգացնա տարբեր ոլորտներում:

Placeholder
Թեհրանում կայացել է Հայաստանի արդարադատության նախարարի և Իրանի Մեջլիսի նախագահի հանդիպումը