Շումախերը ստացավ «Սպորտի լեգենդ» մրցանակը
Սպորտ
16:58 12/11/2012

Շումախերը ստացավ «Սպորտի լեգենդ» մրցանակը

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը Ֆրանկֆուրտում կայացած ավանդական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Սպորտի լեգենդ» մրցանակը: 

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Շումախերը որոշում է կայացրել ավարտել մարզական կարիերան:

«Այս ամբողջ ժամանակ զգում էի ընտանեկան նորմալ կյանքի պակաս: Հիմա ստիպված չեմ լինի անընդհատ դրա մասին մտածել: Նախորդ 3 տարին ինձ բավական լավ ակնթարթներ են պարգևել, սակայն հիմա ես ազատություն եմ ուզում և պատրաստ եմ վայելել այն: Այժմ ամբողջ ժամանակս կանցկացնեմ ընտանիքիս անդամների հետ և կճամփորդեմ:

Շնորհակալ եմ այս մրցանակի համար: Մի պահ նույնիսկ փշաքաղվեցի: Սա մեծ պատիվ է»,- նշել է Շումախերը:

Placeholder
Շումախերը ստացավ «Սպորտի լեգենդ» մրցանակը