Նոր Ջեյմս Բոնդը ռեկորդագիր է
Մշակույթ
09:46 12/11/2012

Նոր Ջեյմս Բոնդը ռեկորդագիր է

Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական, 23-րդ «Սքայֆոլ» ("Skyfall") ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում պրեմիերայից հետո առաջին հանգստյան օրերին հավաքագրած ռեկորդային գումարից մաքուր 87,8 մլն դոլար եկամուտ է ապահովել: Այս մասին գրում է Associated Press :

Այս ֆիլմում ևս գլխավոր դերակատարը Դենիել Քրեյգն է: Ամբողջ աշխարհում ֆիլմը , որի պրեմիերան կայացել է հոկտեմբերի վերջին, նոյեմբերի 8-ի դրությամբ հավաքել է 350 մլն, մինչդեռ կանխատեսվում է, որ հանգստյան օրերի եկամուտը հաշվարկելով այդ գումարը կկազմի 500 մլն դոլար:
 

Placeholder
Նոր Ջեյմս Բոնդը ռեկորդագիր է