Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հերթական անգամ գովել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիին:
«Լեոն շարունակում է ռեկորդներ հեղինակել: Նրա ռմբարկուական հատկանիշները 1 տարվա կտրվածքով չեն կարող չհիացնել:
Մյուս հանրահայտ ֆուտբոլիստները չեն կարողանում նման արդյունքների հասնել 7-8 տարում, իսկ Մեսսին այսքան շատ գոլերի հեղինակ է դառնում ընդամենը 1 տարում: Եվ պարզապես հիանալ է պետք, թե որքան գեղեցիկ են այդ գոլերը:
Տելյո՞ն: Մենք գիտենք, որ նա տաղանդավոր է: Վերջին ժամանակաշրջանում նա խաղային շատ ժամանակ ստացավ և աստիճանաբար ավելի կատարյալ ֆուտբոլիստ է դառնում»,- նշել է Վիլանովան: