Բալոտելլին չի հեռանա «Մանչեսթեր Սիթիից»
Աշխարհում
15:40 13/11/2012

Բալոտելլին չի հեռանա «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս թիմից և ցանկանում է շարունակել ելույթներն Անգլիայի գործող չեմպիոնի կազմում: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:

«Բալոտելլին մտադիր չէ վերադառնալ Իտալիա և մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը պատրաստվում է հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում», քանի որ չի ցանկանում լքել անգլիական այս թիմը»,- նշել է Մարիոյի գործակալ Մինո Ռայոլան:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» հետ խաղում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին 22-ամյա հարձակվողին չի ընդգրկել թիմի հայտացուցակում, քանի որ ֆուտբոլիստին խաղի նախօրեին տեսել էին քաղաքի ակումբներից մեկում:

Այս միջադեպից անմիջապես հետո ԶԼՄ-ներն սկսեցին գրել այն մասին, որ Բալոտելլին ցանկանում է տեղափոխվել «Միլան»:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարիոն իր թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման և ոչ մի գոլ չի խփել:

Placeholder
Բալոտելլին չի հեռանա «Մանչեսթեր Սիթիից»