Դե Ռոսսին որակազրկվել է
Աշխարհում
15:38 13/11/2012

Դե Ռոսսին որակազրկվել է

«Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին, ով հռոմեական դերբիի ժամանակ հարվածել էր Ստեֆան Մաուրիին, ապա հեռացվել խաղադաշտից, Իտալիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ որակազրկվել է 3 խաղով: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

Ֆուտբոլիստն իրավունք ունի մոտակա ժամանակահատվածում բողոքարկել այդ որոշումը:

Հիշեցնենք, որ «Լացիոյի» հետ խաղի 45-րդ րոպեին նման պահվածք դրսևորելու համար Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին դե Ռոսսիին չի ընդգրկել երկրի գլխավոր թիմի կազմում, որը պատրաստվում է ընկերական հանդիպում անցկացնել Ֆրանսիայի հավաքականի հետ:

Placeholder
Դե Ռոսսին որակազրկվել է