Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էռնան Կրեսպոն հայտարարել է, որ ավարտել է ֆուտբոլային կարիերան: Նա նաև նշել է, որ ապագայում կցանկանար աշխատել որպես մարզիչ:
«Վերջ, ֆուտբոլիստի իմ կարիերան ավարտված է,- Կրեսպոյի խոսքերը մեջբերել է «Soccerway»-ը:- Հիմա մարզչական արտոնագիր կստանամ: Ուզում եմ արդեն հունիսին առաջարկներ ստանալ տարբեր ակումբներից: Եվ կարևոր չէ, թե որտեղ կնշեմ նորամուտս` Արգենտինայո՞ւմ, Շվեյցարիայո՞ւմ, թե՞ Իտալիայում: Գլխավորն այն է, որ մեկնարկը հաջող լինի: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կընթանա»: