Ա. Մխիթարյան. Միջազգային կառույցները պետք է անցնեն պրակտիկ քայլերի
Քաղաքական
14:15 15/11/2012

Ա. Մխիթարյան. Միջազգային կառույցները պետք է անցնեն պրակտիկ քայլերի

«Մի շարք երկրներ, որոնք շատ ժամանակ տարածաշրջանային խաղաղությունից կամ կայունությունից են խոսում հենց իրենք են նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը»,- Panorama.am-ի դիտարկմանը, թե որքան էլ միջազգային հանրությունն անընդհատ խոսում է տարածաշրջանային խաղաղությունից, սակայն Ադրբեջանը շարունակում է զինվել, ասաց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:

Նրա խոսքերով, միջազգային հանրությունը փոխանակ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, մի բան էլ տարբեր երկրներ շարունակում են Ադրբեջանի զենք վաճառել:

Հարցին, այդ դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը, Ա. Մխիթարյանը նշեց. «Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հարթակները՝ անընդհատ բարձրացնելու այս խնդիրը: Իսկ հավանական պատերազմին պատրաստ լինելը մեզ համար կենսական խնդիր է: Մենք պետք է ամեն ջանք գործադրենք բանակի մարտունակությունը մաքսիմալ բարձրացնելու ուղղությամբ: Միջազգային կառույցներն ու կազմակերպությունները Ադրբեջանի ռազմականացման մասին հայտարարություններ տարածելուց զատ պետք է պրակտիկ քայլեր իրականացնեն: Պատժամիջոցներ պետք է կիրառվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նրա նրան ինտենսիվորեն զենք վաճառողներ երկրների նկատմամբ»:

Placeholder
Ա. Մխիթարյան. Միջազգային կառույցները պետք է անցնեն պրակտիկ քայլերի