Ալվեշ. «Գվարդիոլան հեռացավ մեր պատճառով»
Աշխարհում
15:17 15/11/2012

Ալվեշ. «Գվարդիոլան հեռացավ մեր պատճառով»

«Բարսելոնի» աջ պաշտպան Դանի Ալվեշը «Le Buteur»-ին տված հարցազրույցում հիշել է նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Ալվեշը կարծում է, որ Պեպը թիմից հեռացել է հենց իրենց` ֆուտբոլիստների մեղքով:

«Թիմում շատ ենք հիշում Գվարդիոլային: Անկեղծ ասած, անչափ տխուր էր նրա հեռանալը: Ցանկացած բաժանում բացասաբար է ազդում յուրաքանչյուրի վրա: Կարծում եմ, ֆուտբոլիստներն անարդար էին նրա նկատմամբ: Եվ նա հեռացավ հենց մեր մեղքով:

Ինչ-որ պահի մենք անպատասխանատու էինք դարձել, խաղադաշտում գործում էինք անտարբերությամբ: Պեպը մեզ միշտ պաշտպանում էր, իսկ մենք օգտվում էինք առիթից: Եկավ մի ժամանակ, և նա պարզապես հոգնեց այս ամենից: Նա ասել է մեզ այդ մասին, քանի որ միշտ անկեղծ էր մեզ հետ: Հիմա եմ հասկանում, որ միայն ու միայն մենք էինք մեղավոր: Ուստի ցանկանում եմ բոլորի անունից ներողություն խնդրել»,- նշել է Ալվեշը

Placeholder
Ալվեշ. «Գվարդիոլան հեռացավ մեր պատճառով»