Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լատվիացի դիվանագետ. Պաշտոնական Ռիգան ևս քննադատեց Ադրբեջանի կողմից մարդասպանի ազատ արձակումն ու հերոսացումը
Լատվիան պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ այլ որոշում կայացնել, պաշտոնական Ռիգան կիսում է այն տեսակետը, որը որդեգրել են Ղարաբաղյան հիմնահարցով զբաղվող միջազգային կառույցները:
Այս մասին Երևանում այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչսը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Լատվիան մի օր ևս ճանաչի Արցախի անկախությունը:
«Մենք կհարենք այն կառույցներին, որոնք զբաղվում են այդ հարցուվ: Ըստ իս՝ անկախության ճանաչումը չի նպաստի հիմնախնդրի հանգուցալուծմանը: Սա մի խնդիր է, որը պետք է քննարկվի: Մենք պետք է սևեռվենք բանակցությունների վրա, առ այն որոշման, որը կընդունվի Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահող երկրների կողմից: Չեմ կարծում, որ պետք է խոսել անկախության մասին՝ նախքան բանակցությւոնները հասնեն բոլոր կողմերի համար ընդունելի հանգրվանին»,- ասաց նա:
Լատվիացի դիվանագետը նաև շեշտեց, որ պաշտոնական Ռիգան ևս քննադատեց Ադրբեջանի կողմից մարդասպանի ազատ արձակումն ու հերոսացումը: «Մենք հանդես եկանք Վիլնյուսում այդ օրերին ընթացած սկանդինավյան և բալթիկ երկրների գագաթնաժողովին: Բացի այդ, համատեղ հայտարարություն հնչեց նաև Եվրամիության համապատասխան կառույցների կողմից: Կուզեի ասել, որ երբ բանը հասնում է արտաքին քաղաքական համագործակցությանը՝ սկանդինավյան և բալթյան երկրները խոսում են ութ ձայնով համատեղ», - ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանի նման քայլերը «չեն նպաստում երկխոսությանը այդ բարդ իրավիճակում»: «Մենք շատ լուրջ ենք ընդունել այդ փաստը», - շեշտեց նա: