Հալեպում հայազգի բեմադրիչ է առևանգվել
Աշխարհում
13:24 15/11/2012

Հալեպում հայազգի բեմադրիչ է առևանգվել

Բեյրութահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սագօ Արեանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, ըստ որի. «Երիտասարդ Հայազգի բեմադրիչ ՝ Աւո Գաբրիյէլյանը առեւնագուած է Հալեպի մէջ»:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չունեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Սիրիայի Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում առևանգել էին մեկ հայի` Սաքո Կոզանին:
Իսկ դրանից օրեր առաջ Հալեպի մոտակայքում պատանդ վերցվածների թվում 7 հայ կար: Որոշ տվյալների համաձայն, նրանք ողջ և առողջ են: Պատանդ ընկած հայերի թվում էին Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լևոն Զեյթունյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ: Ըստ լուրերի, Ջորջ Ռաբաթին ազատ են արձակել:

Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակի ողջ ընթացքում սպանվել են ավելի քան 3 տասնյակ հայեր:

Նախորդող հրապարակումներ`
Հալեպում հայ է սպանվել, ևս մեկը առևանգվել է

Բեյրութից Հալեպ ճանապարհին առևանգվել է 7 հայ տղամարդ

 

Placeholder
Հալեպում հայազգի բեմադրիչ է առևանգվել