Կանտոնան պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Աշխարհում
17:33 15/11/2012

Կանտոնան պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի լեգենդ Էրիկ Կանտոնան չի հրաժարվի անգլիական այն ակումբը գլխավորելու առաջարկից, որում անցել են իր կարիերայի լավագույն տարիները: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Ես կցանկանայի, որ Ալեքս Ֆերգյուսոնը հավերժ գլխավորեր «Մանչեսթեր Յունայթեդը»: Սա յուրահատուկ թիմ է, և ես չէի հրաժարվի գլխավորել այն, եթե, իհարկե, նման հնարավորություն լիներ: Իսկ ինչո՞ւ ոչ»,- նշել է Կանտոնան:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «մանկունիանցիների» կազմում հանդես է եկել 1992-1997 թթ.: Անգլիական որոշ ԶԼՄ-ների քվեարկությամբ` նա ակումբի պատմության ընթացքում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ:

Ներկայումս Կանտոնան Նյու-Յորքի «Կոսմոս» թիմում զբաղեցնում է մարզական տնօրենի պաշտոնը:

Placeholder
Կանտոնան պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»