Մկրտչյան-Կոսինցևա մրցակցության ելքը կորոշվի լրացուցիչ պարտիաներում
Սպորտ
18:39 15/11/2012

Մկրտչյան-Կոսինցևա մրցակցության ելքը կորոշվի լրացուցիչ պարտիաներում

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի կանանց շախմատի առաջնության երկրորդ փուլում Էլինա Դանիելյանը դադարեցրեց ելույթները: Առաջին պարտիայում նա զիջեց Հարիկա Դրոնովալիին, իսկ երկրորդ պարտիայում ոչ-ոքի արձանագրեց: Զիջելով ընդհանուր 0,5:1,5 հաշվով` Էլինա Դանիելյանը զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Այս փուլում Լիլիթ Մկրտչյանը Նադեժդա Կոսինցևայի հետ պարտիաներում բավարարվեց ոչ-ոքի արդյունքներով: Այժմ հաշիվը 1:1 է, և մրցակցության ելքը կորոշվի վաղը կայանալիք լրացուցիչ պարտիաներում:

Placeholder
Մկրտչյան-Կոսինցևա մրցակցության ելքը կորոշվի լրացուցիչ պարտիաներում