Է. Նալբանդյան. ՀՀ նախագահի այցը Ֆրանսիա անցավ բավականին բարձր մակարդակով
Քաղաքական
14:00 15/11/2012

Է. Նալբանդյան. ՀՀ նախագահի այցը Ֆրանսիա անցավ բավականին բարձր մակարդակով

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա անցավ բավականին բարձր մակարդակով, կրկին վերահաստատեց երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը»,-այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ սա նախագահ Սարգսյանի չորրորդ այցելությունն է Ֆրանսիա, բայց տարբեր մակարդակներով փոխայցելությունները շարունակական են և բավականին արդյունավետ գործում են հայ-ֆրանսիական բարեկամական խմբերը:

Նա գոհունակությամբ նշեց, որ նախագահ Սարգսյանի այցի ժամանակ բավական ակտիվ իրեն դրսևորել է նաև ֆրանսահայ, մասնավորապես ՝ Լիոնի համայնքը:

«Այս այցելությունը ևս մեկ անգամ փաստեց երկկողմանի ցանկությունը, որ այդ համագործակցությունը, որն ամենաբարձր մակարդակին է, նույն հունով շարունակվի ապագայում»,- նշեց նախարարը: Նա նաև տեղեկացրեց, որ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան այցը կազմակերպելու ուղղությամբ:

Placeholder
Է. Նալբանդյան. ՀՀ նախագահի այցը Ֆրանսիա անցավ բավականին բարձր մակարդակով