Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կ. Աճեմյան. Լավ կլիներ, որ ընդդիմությունն ուժերը վատներ, ոչ թե քննարկումների, այլ թեկնածուի հարցը լուծելու վրա
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր ամենակողմնորոշված քաղաքական ուժն է, որը հստակ գիտի, թե կոնկրետ, որ թեկնածուով է մասնակցում նախագահական ընտրություններին, և ում օրակարգում նախագահական ընտրություններն են»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով` ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա դա «նրանց խնդիրն է և քաղաքական կողմնորոշման հարցը»:
«Լավ կլիներ, որ ընդդիմությունը ոչ թե ուժերը վատներ ինչ-որ քննարկումների վրա, այլ թեկնածուի հարցը լուծեր», - շեշտեց նա:
Ըստ բանախոսի` Հանրապետական կուսակցությունը ևս շահագրգռված է, որ ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով, սակայն դրա մասին խոսելն այսօր դեռ շատ վաղ է:
«Ռեալ չեմ համարում միասնական թեկնածուի ի հայտ գալը, քանի որ դրա նախադրյալները չկան: Վերջնականապես թող կողմնորոշվեն թեկնածուի հարցում: Ընդդիմադիր ուժերը ամբիցիաներ ունեն, ուզում են ապացուցեն, որ իրենք են ավելի ընդդիմադիր: Բայց մենք պատրաստ ենք մրցակցել»,- ասաց նա և հավելեց. «Մենք ցանկանում ենք, որ վերջապես ուժեղ ընդդիմադիր թեկնածու լինի, որովհետև մեզ անընդմեջ մեղադրում են մենաշնորհի մեջ»:
Անդրադառնալով քաղաքական իրադարձություններին, մասնավորապես` նախընտրական փուլի նկատմամբ հասարակության արձագանքին, Կ. Աճեմյանը նշեց, որ ընտրությունները միշտ ավելի քաղաքական ուժերին են հետաքրքրում՝ գոնե այս փուլում: